Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Կոմիտասի ձեռագրերը կվերադարձվեն

Կոմիտասի ձեռագրերը կվերադարձվեն
27.04.2018 | 02:04

Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանից (ԳԱԹ) Կոմիտասի թանգարան-ինստիտուտ տարված Կոմիտասի ձեռագրերի բնագրերը կվերադարձվեն: Թանգարան-ինստիտուտը պետք է պատրաստի կրկնօրինակները: Այս մասին տեղեկություն էր տարածել մշակույթի նախարարությունը: ԳԱԹ-ի տնօրեն ԿԱՐՈ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՑ հետաքրքրվեցինք` ինչո՞վ է պայմանավորված մշակույթի նախարարի հանձնարարականը:
«Սովորական աշխատանքային պրոցես է, Կոմիտասի իրերից բացի, թանգարան-ինստիտուտին ժամանակավոր ցուցադրության համար տրամադրել են ձեռագրեր, պարտիտուրներ, լուսանկարներ, սակայն երեք տարի ժամկետով, ինչն արդեն շատ է: Մենք այդ ամենը թվայնացված ենք տվել, դժվար չէ պատճենելը: Նախարարի` թանգարան վերջին շրջայցի ժամանակ ես այդ հարցը նորից բարձրացրի, կարծում եմ, արդեն հրահանգվել է, որ որոշակի ժամկետում պատճենեն ու բնօրինակները վերադարձնեն»,- ասաց Կարո Վարդանյանը, նշելով, որ ԳԱԹ-ում, որտեղ պահվում են բոլոր ֆոնդերը, մշտական ցուցադրության ժամանակ գրեթե չենք տեսնի օրիգինալ թուղթ: Իրերը, բնական է, օրիգինալներն են, իսկ թղթերը, լուսանկարները պատճեններն են:


Հետաքրքրվեցինք` վերադարձվելու՞ են թանգարան-ինստիտուտին պահ տրված Կոմիտասի մյուս ցուցանմուշները: «Կոմիտասի թանգարան-ինստիտուտ տարված Կոմիտասի հայտնի ռոյալն ու տասնյակ այլ իրեր մնալու են, բնական է, որ Կոմիտասի թանգարան-ինստիտուտը պետք է հուշային մաս ունենա, խոսքը թվային կրիչներին է վերաբերում, ինչը այսքան երկար ժամանակ այդպես բաց, կամայական ջերմաստիճանի պայմաններում պարզապես անթույլատրելի է ցուցադրելը»,- ասաց ԳԱԹ-ի տնօրենը:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 3019

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ